Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ամանորյա տոնավաճառ

Ամանորյա տոնավաճառ
03.12.2014 | 16:08

Հյուսիսային պողոտայում կգործի արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը: Հյուսիսային պողոտայում շուրջ 30 տասնյակ տաղավարներում կներկայացվեն Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանք և հուշանվերներ, քաղցրավենիքի լայն տեսականի՝ ամանորյա հրուշակեղեն, շոկոլադի տեսականի, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, տաք գինի: Կվաճառվեն նաև գրքեր, բացիկներ և այլ գրենական պիտույքներ:
Տոնավաճառի տարածքում կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ ու վիկտորինաներ:
Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 5-ից մինչև 2015-ի հունվարի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 13:00-ից 22:00-ը: Կազմակերպիչներն են Երևանի քաղաքապետարանը և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպությունը:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ